Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին Թբիլիսիում կմասնակցի միջազգային մրցաշարի

Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին Թբիլիսիում կմասնակցի միջազգային մրցաշարի

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին կմեկնի Թբիլիսի, որտեղ ապրիլի 15- 17 կմասնակցի ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարին:

Մրցաշարի մասնակիցների թվում են նաև Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի ընտրանիները: Մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով՝ չորս թիմեր կհանդիպեն կիսաեզրափակիչներում, այնուհետև հաղթողները կխաղան եզրափակիչում, պարտվողները կհանդիպեն 3-րդ տեղի համար մրցավեճում:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի մարզչական շտաբը՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ` Սուրեն Ալոյան, Դավիթ Ազատյան: Պաշտպաններ` Ստեփան Հարությունյան, Հակոբ Համբարձումյան, Արմեն Միքայելյան, Միքայել Ալեքսանյան, Վարդան Սաֆարյան, Խաչիկ Թոփալյան: Կիսապաշտպաններ`Հակոբ Հակոբյան, Գառնիկ Հովակիմյան, Էմիլ Եղիազարյան, Հովհաննես Փանոսյան, Վահագն Հայրապետյան, Սամվել Խաչիկյան, Հովհաննես Պողոսյան, Էդգար Բարսեղյան և Վոլոդյա Բաբայան: Հարձակվողներ` Կարեն Հակոբյան, Ռաֆայել Դարբինյան և Հայկ Գալստյան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---