Հայաստանը զերծ չմնաց գործազրկության «համաճարակից»![]() 12 ապրիլի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - FOREX MMCIS group-ի վերլուծաբանները նշում են, որ հունական հարցը լուծելուց հետո ԵՄ իշխանությունների առջև ծառացավ գործազրկության աճի հարցը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը ևս զերծ չմնաց գործազրկության «համաճարակից»: Ըստ սոցհարցման, երկրի բնակչությունը գլխավոր խնդիրը համարում է գործազրկությունը (այդպես է պատասխանել հարցման ենթարկվածների 51,5 տոկոսը) և որպես հետևանք, ֆինանսական խնդիրներն ու աղքատությունը՝ ըստ 10,4 տոկոսի: Մեծամասնությունը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է կառավարությանը, որը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկում աշխատաշուկայի բարելավման ու սոցիալական ապահովման համար: Այդ ամենը տխուր հետևանքների է հանգեցնում: 2011թ. զբաղված բնակչության քանակը կրճատվել է մոտ 10 հազարով, նույն տարում երկրից մեկնել է աշխատունակ 103.4 հազար քաղաքացի: Ըստ վերլուծաբանների, գործազրկության հարցի լուծումը պետք է առաջնային լինի ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականության համար, որպեսզի երկրում չկրկնվի եվրոպական սցենարը, իսկ որպես արտերկրում արտագնա ապօրինի աշխատանքի այլընտրանք վերլուծաբանները խորհուրդ են տալիս ներդրումներ անել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |