Գոյություն չունեցող մասնագիտությամբ դիպլոմներ հանձնողներն այլևս չեն աշխատում ԵՊԼՀ-ում![]() 12 ապրիլի 2012 - 18:21 AMT PanARMENIAN.Net - «2008թ.-ին շնորհված դիպլոմում տեղ է գտել սխալ, որի պատասխանատուներն այլևս չեն աշխատում բուհում»,- հայտնում են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տեղեկատվական վարչությունից` անդրադառնալով ԿԳՆ տարածած այն հայտարարությանը, ըստ որի համալսարանը իր շրջանավարտներին հանձնել է գոյություն չունեցող մասնագիտություններով դիպլոմներ: Ներկա պահին ԵՊԼՀ շրջանավարտների դիպլոմների լրացումը կատարվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 23.06.2010թ.-ի թիվ 609-Ն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգ»-ի 3-րդ գլխի 16-րդ կետի և հավուր պատշաճի: «Սակայն մինչ այդ խնդրում ենք խուսափել «լուրջ խախտում» եզրույթից, քանի որ այն հասարակական ինքնագիտակցության հարթությունում մեկնաբանվում է որպես հանցագործություն և, ըստ էության, հանցագործության հոմանիշ է: Հույս ունենք, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից անդրադարձ կկատարվի և կվերանայվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտը, այլապես ակտի վիճելի կետերի իրավաչափության և օրինականության հարցը կվիճարկվի դատարանում»,- նշված է բուհի տարածած հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |