Քլինթոն. Դեռևս ժամանակ կա Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական միջոցներով լուծելու համար![]() 12 ապրիլի 2012 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Դեռևս ժամանակ կա Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական միջոցներով լուծելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք ենթադրում ենք, որ դեռ ժամանակ կա դիվանագիտական լուծման համար, բայց կարևոր է, որպեսզի իրանցիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որը կնպաստի կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը»,- հաղորդել է նա Վաշինգտոնում «մեծ ութնյակի» անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում: Պետքարտուղարը հավելել է, որ Իրանի և «վեցնյակի» ապագա բանակցությունները հնարավորություն են Թեհրանի համար ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության կասկածները ցրելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |