ՄԱԿ փորձագետները մեկնում են Սիրիա միջազգային դիտորդների առաքելության աշխատանքները նախապատրաստելու համար

ՄԱԿ փորձագետները մեկնում են Սիրիա միջազգային դիտորդների առաքելության աշխատանքները նախապատրաստելու համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ փորձագետների տեխնիկական խումբը նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդի գլխավորությամբ ուրբաթ օրը կրկին մեկնելու է Սիրիա միջազգային դիտորդների առաքելության աշխատանքները նախապատրաստելու համար, Ժնևում մամլո ասուլիսում հաղորդել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք Անվտանգության խորհրդի հետ ամեն ինչ կանենք, որպեսզի դիտորդների թիմը հնարավորինս շուտ ուղարկենք»,- ասել է Պան Գի Մունը, հաղորդում է France Press գործակալությունը:

Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ՄԱԿ խումբը Մուդի գլխավորությամբ արդեն այցելել է Սիրիա:

Նա նաև նշել է, որ հրադադարի սկսվելուց հետո Սիրիայում իրավիճակն ավելի հանգիստ է դարձել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---