ԵԽԽՎ դիտորդները Հայաստանից իդեալական ընտրություններ են ակնկալում![]() 12 ապրիլի 2012 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարներից բարոնուհի Էմմա Նիքոլսոնը ընդգծել է, որ իրենք Հայաստանից իդեալական ընտրություններ են ակնկալում: «Մենք ուզում ենք իդեալական ընտրություններ տեսնել, որպեսզի Հայաստանը համապատասխանի իր ստանձնած բոլոր պարտավորություններին»,- հայտնել է նա հայ լրագրողներին: Նիքոլսոնը պատասխանել է նաև լրագրողների այն հարցին, թե ինչպես են միջազգային դիտորդները ծրագրում պայքարել խորհրդարանական ընտրություններում «Հրազդանի սցենարի» կրկնության դեմ, երբ խախտումները տեղի են ունենում ընտրատարածքներից դուրս, մասնավորապես լայնորեն կիրառվում է ընտրակաշառքը: Նրա խոսքով` միջազգային դիտորդների կազմի մեջ մտնում են մարդիկ, ովքեր իրենց երկրներում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև այլ երկրներում ընտրություններին հետևելու հարուստ փորձ ունեն: Նիքոլսոնը նկատել է նաև, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին կհետևեն 16 հազ. հայ դիտորդներ, ինչպես նաև հայկական լրատվամիջոցներ, Երևանում դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |