Ջոան Ռոուլինգի մեծահասակների համար առաջին գիրքը վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 27-ին![]() 12 ապրիլի 2012 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի մեծահասակների համար առաջին գիրքը ողջ աշխարհում վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 27-ին: «Քեժուալ Վեքենսի» անվանումով գիրքը Ռոուլինգի առաջին ստեղծագործությունն է պատանի հրաշագործ Հարի Փոթերի մասին սագայի լույս տեսնելուց հետո: Գրքի գործողությունները ծավալվում են առաջին հայացքից իդիլիական Պագֆորդ անգլիական տեղանքում, որտեղ պառակտում է տեղի ունենում ծխական խորհրդում ընտրությունների պատճառով: Ստեղծագործությունը սկսվում է հայտնի մարդու անսպասելի վախճանից, ինչը ցնցում է տեղի բնակիչներին: Պագֆորդը վերածվում է պատերազմական իրավիճակում գտնվող քաղաքի, որտեղ հարուստ մարդիկ պայքարում են աղքատ բնակչության հետ, ծնողները վիճում են երեխաների հետ, կանայք՝ ամուսինների: Ինչպես նշել են հրատարակչությունում, 480-էջանոց վեպը պարունակում է սև հումորի տարրեր և մշտապես զարմացնում է ընթերցողին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |