Սերբիայում գտնվել է Պոլ Սեզանի գողացված կտավը![]() 12 ապրիլի 2012 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Սերբիայից ստացված հաղորդագրությունների համաձայն` այնտեղ գտնվել է Պոլ Սեզանի գողացված կտավը, գողությանը մասնակից երեք հոգի ձերբակալվել է: Խոսքը գնում է «Կարմիր վերնաշապիկով տղան» նկարի մասին, որը գնահատվում է 110 մլն դոլար: Սա այն չորս կտավների թվում էր, որոնք 2008թ. գողացվել էին Շվեյցարիայի թանգարանից: Բելգրադ պետք է ժամանեն փորձագետները, որպեսզի կտավի իսկության վերաբերյալ փորձաքննություն անցկացնեն: Մոնեի և Վան Գոգի կտավները, որոնք գողացվել էին նույն ժամանակ, գտնվեցին մի քանի օր անց; Դեգայի աշխատանքը շարունակում են փնտրել:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |