Լևոն Զուրաբյանը Էմմա Նիքոլսոնի հետ քննարկել է առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր![]() 12 ապրիլի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է նախընտրական այցով Հայաստան ժամանած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, խոսվել է ընտրացուցակների ուռճացման, նախորդ ընտրություններում կատարված ընտրակեղծիքների մեխանիզմների մասին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ներկա նախընտրական գործընթացների օրինականության խախտման փաստերին ու միջազգային դիտորդական առաքելությունների արդյունավետության բարձրացման հնարավոր մեխանիզմներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |