«Հայկական ժամանակ». Սպանել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին![]() 13 ապրիլի 2012 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան սպանվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը: «Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ չհաստատված լուրերի, Եսայանի և Դուկասյանի դստեր նշանադրության արարողությունը պետք է տեղի ունենար այսօր: Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Սև բերդ» կոչվող տարածքում: Քաղաքացիներից մեկը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ և ահազանգել ոստիկանություն: Մարզային ոստիկանությունում` ժամը 23.30-ի դրությամբ ընթանում էր փակ խորհրդակցություն: Գյումրի էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մասնագետները: Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում կատարել են ընդհանուր զննություն: Երեկ արդեն ինտերնետում և Գյումրիում լուրեր էին շրջում, թե սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին, որին, իբր, տեսել են դեպքի վայրից փախուստի դիմելս: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |