«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանի կինն ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ![]() 13 ապրիլի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` հատկապես այս օրերին Աժ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի կինը, որը կառավարում է նրա բիզնեսը, ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` նա աջ ու ձախ վիրավորում է աշխատողներին` նշելով որ ով իր ամուսնուն և Հանրապետական կուսակցությանը չընտրի, ազատվելու է աշխատանքից: Ըստ լուրերի` Ալեքսանյանի կինն ամեն օր շրջում է Երևանում տեղ գտած բոլոր «Երևան սիթի»-ներով և անհատական աշխատում յուրաքանչյուրի հետ: Թերթը տեղեկացնում է նաև, որ շատ աշխատողներ, վիրավորվելով Ալեքսանյանի տիկնոջ պահվածքից, դիմել են պատգամավորի վարորդին` խնդրելով իրավիճակի մասին տեղյակ պահել Ալեքսանյանին: «Ժողովուրդ»-ը երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ փորձել է տեղեկությունը ճշտել անձամբ Սամվել Ալեքսանյանից, սակայն վերջինս հերքել է. «Հերյուրանքներ են, նման բան չկա, հնարավոր բան չի, որ ըտենց բան լինի»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |