Սփյուռքի նախարարն արձագանքել է շաբաթօրյակի կազմակերպման կոչին

Սփյուռքի նախարարն արձագանքել է շաբաթօրյակի կազմակերպման կոչին

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին, ժ. 13:00-14:00, ՀՀ սփյուռքի նախարարությունը, արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կոչին, շաբաթօրյակ կկազմակերպի Ծիծեռնակաբերդի բարձունքում(Անմար կրակին անմիջապես հաջորդող տարածքում), ուր 2009թ. հիմնվել է Սփյուռքի անունը կրող այգի:

«Մաքուր պահենք մեր քաղաքը», «Մաքրենք և համալրենք Սփյուռքի այգին» նշանաբաններով շաբաթօրյակին մասնակցելու է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակազմը, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---