Ղուկասյանի փեսայի սպանության գործը քննող քննիչի մահվան գործով մարդ է ձերբակալվել

Ղուկասյանի փեսայի սպանության գործը քննող քննիչի մահվան գործով մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ժամը 00.50-ի սահմաններում 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ՃՈ աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել և կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն: Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Վահրամ Բեյբությանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ էր, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---