Վ.Գասպարյան. Ոստիկանությունը «սառը ցնցուղի» դեր կկատարի ընտրություններում արկածախնդիրների համար13 ապրիլի 2012 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության անձնակազմը պատասխանատվություն է կրելու ընտրությունների ընթացքում ցանկացած իրավախախտման կանխարգելման և բացահայտման համար: Այդ մասին ապրիլի 13-ին Երևանում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանում անցկացվող «Ընտրություններին ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել է ոստիկանության նախաձեռնությամբ ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ԵՄ աջակցությամբ: Լրագրողների հետ զրույցում Վլադիմի Գասպարյանը նշել է, որ «վերևներում արդեն հասկացել են խաղի կաննոները, իսկ եթե ներքևում մարդիկ գտնվեն, որոնք կփորձեն «արջի ծառայություն« մատուցել, ապա ոստիկանությունը նման արկածախնդիրների համարա «սառը ցնցուղի» դեր կկատարի»: Ոստիկանապետը նշել է, որ ոստիկանությունը ոչ մի տարբերություն չի դնի քաղաքական ուժերի միջև: Ըստ նրա, այդ ընտրություններից է կախված երկրի հեղինակությունը, դա նաև թույլ կտա գնահատել նրա գործունեությունը ոստիկանապետի պաշտոնում: Կլոր սեղանին մասնակցում են ոստիկանության, արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի, դատախազության, ինչպես նաև ընտրական շտաբների, ՀՀ-ում հատավարմագրված միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |