Երևանում քննարկվել են ոստիկանության գործողությունները խորհրդարանական ընտրություններում![]() 13 ապրիլի 2012 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Երևանում տեղի է ունեցել «Ընտրություններին ընդառաջ» թեմայով կլոր սեղանը: Վերջինս կազմակերպվել է ոստիկանության նախաձեռնությամբ` ԵԱՀԿ և ԵՄ երևանյան գրասենյակների աջակցությամբ: «Հուսով եմ, որ այսօրվա աշխատանքները սկիզբ կհանդիսանան նրան, ինչին մենք ձգտում ենք»,- իր ներածական խոսքում ասել է Հայաստանի իրավապահ կառույցի ղեկավար Վլադիմիր Գասպարյանը: Այս առնչությամբ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր են անել ամեն բան, որպեսզի երկրում անցկացվեն ազատ և արդար ընտրություններ` միջազգային ստանդարտներին համապատասխան: Վլադիմիր Գասպարյանը նաև հաղորդել է, որ առաջիկա շաբաթներին մի շարք քննարկումներ կանցկացվեն` նվիրված ընտրությունների ընթացքում ոստիկանության գործողություններին: «Հուսով ենք և համոզված, որ այս քննարկումները կօգնեն հայ հասարակությանը»,-իր հերթին ընդգծել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը: Իր խոսքում նա ընդգծել է այն բարեփոխումները, որոնք իրականացվել են ոստիկանությունում` եվրոպական կառույցների աջակցությամբ: ԵՄ ներկայացուցիչ Օտտո Սիմոնը ընդգծել է, որ թափանցիկ ընտրությունների անցկացումը կարևոր է հասարակության վստահության ձեռքբերման համար: «Եթե Հայաստանը կարողանա անցկացնել եվրոպական ստանդարտներին համապատասխան ընտրություններ, դա կլինի երկրում դեմոկրատական զարգացման դրսևորում»,-ասել է նա: ԵՄ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ դա կանդրադառնա Հայաստանի և Եվրոպայի համագործակցության վրա` հիշեցնելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը: Միաժամանակ Օտտո Սիմոնը նկատել է, որ, ցավոք, 2008թ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ իրավակիրառման հետ կապված խնդիրներ կան: Ըստ նրա, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ այն ժամանակ քննադատել էր ընտարական գործընթացում ոստիկանության գործունեությունը: Կլոր սեղանին մասնակցում են ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ԿԸՀ, դատախազության, ընտրական շտաբերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |