Հիլարի Քլինթոնը և Ջոն Բերդը գրազ են եկել, թե ով կհաղթի «Նյու Յորք-Ռեյնջերս» և «Օտտավա- Սենատորս» խաղերում

Հիլարի Քլինթոնը և Ջոն Բերդը գրազ են եկել, թե ով կհաղթի «Նյու Յորք-Ռեյնջերս» և «Օտտավա- Սենատորս» խաղերում

PanARMENIAN.Net - Մեկնարկած Հոքեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆը անտարբեր չի թողել անգամ ԱՄՆ և Կանադայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին` Հիլարի Քլինթոնին և Ջոն Բերդին: Վաշինգտոնում երկկողմ հանդիպման ընթացքում նրանք գրազ են եկել, թե ով կհաղթի «Նյու Յորք-Ռեյնջերս» և «Օտտավա- Սենատորս» խաղերում:

Ըստ գրազի, պարտվողը պետք է հանրության առջև դուրս գա հակառակորդ թիմի հոքեյի համազգեստով:

Փլեյ-օֆֆի առաջին` «Ռեյնջերս-Սենատորս», խաղն ավարտվել է 4:2 հաշվով` հօգուտ ամերիկացիների:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---