Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի զորավարժությունները![]() 13 ապրիլի 2012 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԱԽ-ում ընթացող ՀԱՊԿ միջպետական ռազմատնտեսական հանձնաժողովի նիստում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ 2 օր առաջ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ իր գլխավորությամբ՝ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) զորավարժությունները նախապատրաստելու համար: Ըստ նրա, Հայաստանը շատ լրջորեն է նախապատրաստվում զորավարժությունների անցկացմանը և կանցկացնի դրանք ամենաբարձր մակարդակով: Իր հերթիբն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ նախապատրաստությունը զորավարժություններին լավ է սկսվել, բոլոր քայլերը կատարվում են ժամանակին: Ըստ նրա, ՀԱՊԿ մյուս երկրները նույնպես ակտիվ են զորավարժություններին նախապատրաստվելու հարցում: Այս փուլում, ըստ նրա, լուծվում է տեխնիկան Հայաստան տեղափոխելու հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |