Ո՞ւմ են իրենց ձայնը տալու աղանդավորները![]() 13 ապրիլի 2012 - 13:18 AMT PanARMENIAN.Net - «Exit Poll» սոցիոլոգիական և սոցիալական հետազոտությունների կենտրոնն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Ինչպե՞ս է կողմնորոշվում ընտրողն ընտրություն կատարելիս» հարցման արդյունքները: ՀԿ անդամ Լևոն Անդրեասյանը նշեց, որ ի սկզբանե իրենք մտադրություն չեն ունեցել արդյունքները հրապարակել, բայց որոշ փաստեր մտահոգիչ են, և իրենք որոշել են բարձրաձայնել այդ մասին: «Հարցմանը մասնակցած 2710 հոգուց 195-ը այն մարդիկ են, որոնք պատկանում են տարբեր կրոնական կազմակերպությունների: Նրանք միաձայն ասել են, որ բոլորը ձայնը տալու են մի կուսակցության՝ ընդդիմադիր»,- ասաց Անդրեասյանը, սակայն չմանրամասնեց, թե որ կուսակցության մասին է խոսքը: «Exit Poll» սոցիոլոգիական և սոցիալական հետազոտությունների կենտրոնը հետազոտությունն անցկացրել է Սևծովյան-Կասպիցծովյան քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի պատվերով: Այն իրականացվել է մարտի 22-ից ապրիլի 8-ը Երևանում ու ՀՀ մարզկենտրոններում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |