Հայաստանում օգտագործում են թուրքական արտադրության հրակայուն սենդվիչ-պանելները

Հայաստանում օգտագործում են թուրքական արտադրության հրակայուն սենդվիչ-պանելները

PanARMENIAN.Net - Թուրքիայի տարածքում գործող Kingspan ընկերությունը, որը հրակայուն սենդվիչ-պանելներ է արտադրում, 2012թ. մոտ 100 հազար քմ արտադրանք կառաքի հայկական շուկա: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է ընկերության տարածաշրջանային ներկայացուցչության տնօրեն Գագիկ Գասպարյանը, այդ պանելները նաև հիդրո և ջերմամեկուսիչ են և լայնորեն կիրառվում են արդյունաբերության մեջ: Մասնավորապես, հայկական «Նատֆուդ» ՓԲԸ մսամթերքի գործարանը կառուցված է հենց այդ նյութից:

Նման պանելի 1 քմ արժեքը միջինը 16-60 դոլար է, ինչը թույլ է տալիս 20-30 տոկոսով կրճատել շինանյութի ծախսը: Սենդվիչ-պանելներն օգտագործվում են նաև սառնարանների, ամառանոցների կառուցման համար:

Ապրիլի 13-15-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցնում է միջազգային մասնագիտացված «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO-2012» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի նպատակն է սպառման նոր շուկաների որոնումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը, Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրումը, նոր գործընկերների որոնումը:

Ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն հայկական ընկերություններ, այլ նաև հարևան երկրների՝ Թուրքիայի ու Իրանի ներկայացուցչություններ: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին մասնկակցում է 90 ընկերություն հետևյալ թեմատիկ բաժիններում՝ շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինանյութ, փայտյա և մետաղյա հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման համակարգեր, անվտանգության համակարգեր, կերամիկա և քար և այլն:

Կազմակերպիչն է Logos Expo Center-ը Հայաստանի արդյունաբերողների ու ձեռներեցների միության աջակցությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---