ՕԽ-2020-ի անցկացման իրավունքի համար պայքարը Տոկիոյի համար կարժենա 83 մլն դոլար13 ապրիլի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - 2020թ Օլիմպիական Խաղերի անցկացման իրավունքի համար պայքարը Տոկիոյի համար կարժենա 83 մլն դոլար: Այս մասին ԱՕԿԱ Գլխավոր վեհաժողովում, որը տեղի է ունենում Մոսկվայում, հաղորդել է Ճապոնիայի ԱՕԿ-ի նախագահ Ցունեկադձու Տակեդան: «Հայտի ընդհանուր բյուջեն այս պահին կազմում է 83.3 մլն: Ընդ որում, այս գումարից 42.2 մլն ներգրավվելու է մասնավոր սեկտորից, մյուս մասը հատկացվելու է Տոկիոյի մետրոպլիայի բյուջեից»,-տակեդայի խոսքը հաղորդում է rbc.ru-ն: Ինչ վերաբերում է ծախսերին, որոնք երկիրը կունենա 2020թ Օլիմպիադան ընդունելու դեպքում, քաղաքային բյուջեն կհատկացնի 4.5 մլն դոլար: Տակեդան ընդգծել է, որ Տոկիոյի հայտի ուժեղ կողմը ֆինանսական կայունությունն է: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոկիոյի հայտի բյուջեն կազմում է մոտ 75 մլն դոլար: Օլիմպիադայի անցկացմանը հավակնում են նաև Բաքուն, Ստամբուլը, Դոհան, Մադրիդը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |