ԵՃՊՇՀ-ում բացվելու է անվճար Wi-Fi անկյուն![]() 13 ապրիլի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, Օրանժ Արմենիան ու Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ապրիլի 13-ին ստորագրել են հնգամյա համագործակցության հուշագիր, որի շրջանակում ընկերության տարբեր բաժինների` բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն: «Որպես երկրում կարևոր տնտեսական դեր ունեցող ընկերություն և առաջատար գործատու` մեր կորպորատիվ պատասխանատվությունն է նաև կառուցել կամուրջներ կրթական հաստատության և աշխատանքային աշխարհի միջև»,- ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նախատեսվում է համալսարանում ստեղծել նաև անվճար Wi-Fi անկյուն, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել Orange wi-fi ինտերնետից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |