«Կատել» և «Պո» խմբերը Երևանում կներկայացնեն ֆրանսիական ժամանակակից երաժշտություն![]() 13 ապրիլի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Ֆրանսիայից ժամանած «Պո» և «Կատել» խմբերի համերգը, որը կազմակերպում է FRENCH BAZAR կազմակերպությունը` Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: Մամլո ասուլիսի ժամանակ FRENCH BAZAR-ի ղեկավար Սիլվի Տոնիկյանը նշեց, որ սա առաջին նախագիծն է, որն արվում է Հայաստանում և իրենց նպատակն է այս համերգով հայ երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից ֆրանսիական երաժշտությանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Ֆաբիեն Նեռան հավելեց, որ նրանք այս համերգով ուզում են նախ մեծ համերգ կազմակերպել Ֆրանկոֆոնիայի ամսվա առթիվ և ներկայացնել այն կատարողներին, ովքեր հայտնի են Ֆրանսիայում: Երկու խմբերն էլ աշխատում են կատարել ֆրանսերեն լեզվով, չնայած «Պոն» ունի նաև անգլերեն երգեր: «Պոն» առաջին անգամ է մասնակցում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներին, իսկ ահա «Կատելն» արդեն մասնակցել է արտերկրում նմանատիպ միջոցառումների: Երկու խմբերն էլ հայ երաժշտասերներին ներկայացնելու են իրենց երգացանկից կատարումներ: Համերգի աջակիցն է Ֆրանսիական ինստիտուտը, Փարիզի քաղաքապետարանը, Բաս-Նորմանդիա մարզը, Գրենոբլի քաղաքապետարանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը: Մուտքն ազատ է: Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետություն, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Այս տարի Կինշասայի գագաթաժողովում երկրին շնորհվելու է լիիրավ անդամի կարգավիճակ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոնապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |