Վլադիմիր Պուտինը կոչ է արել ակտիվ պայքարել դոպինգի դեմ

Վլադիմիր Պուտինը կոչ է արել ակտիվ պայքարել դոպինգի դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ է արել օլիմպիական շարժմանն ակտիվ պայքարել դոպինգի, արգելված դեղամիջոցների և անօրինական տոտալիզատորների հետ: Այդ մասին նա հայտարարել է Ազգային օլիմպիական հանձնաժողովների ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի նիստում: «Մենք պետք է համատեղ պայքարենք այնպիսի բացասական երևույթների դեմ, ինչպիսիք են դոպինգը և արգելված դեղամիջոցների տարածումը, սպորտային արդյունքների մանիպուլյացիան և անօրինական տոտալիզատորները»,- ասել է կառավարության ղեկավարը:

«Միջազգային օլիմպիական շարժման համար փոփոխությունների դարաշրջանում հատկապես կարևոր է ադեկվատ պատասխաններ գտնել ժամանակի մարտահարվերներին, իսկ համաշխարհային սպորտի ժամանակակից միտումները պահանջում են ոչ միայն փոխազդեցություն, այլ նաև սպորտային կազմակերպությունների և պետությունների ջանքերի միավորում»,- ասել է Պուտինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---