Մինչև մայիսի 6-ը արձակուրդ գնացած պաշտոնյաների թիվը համալրվել է![]() 13 ապրիլի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ի լրումն 2012 թվականի ապրիլի 5-ի հաղորդագրության ՀՀ Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ը արձակուրդում են գտնվելու նախընտրական գործընթացներում ներգրավված հետևյալ պաշտոնատար անձինք` տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, առողջապահության նախարարի 1-ին տեղակալ Հայկ Դարբինյանը, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ստեփան Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |