Վաղը տեղամասային ընտրական հանձնաժողովները կանցկացնեն իրենց առաջին նիստերը

Վաղը տեղամասային ընտրական հանձնաժողովները կանցկացնեն իրենց առաջին նիստերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին ամբողջ Հայաստանի տարածքում իրենց առաջին նիստերը կանցկացնեն 1982 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Հենց այդ տեղամասերում էլ տեղի կունենան առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

Մինչ այդ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ավտոմատացված համակարգի օգնությամբ Ազգային ժողովի քաղաքական ուժերի միջև բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) բաժին է ընկել նախագահների և քարտուղարների 903-ական տեղ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 397-ական տեղ, ՀՅ Դաշնակցությանը` 352-ական, «Օրինաց երկրին»` 176-ական, իսկ «Ժառանգությանը»` 154-ական տեղ:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---