ՌԴ-ն հրաժարվել է օժանդակել սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին G8-ի հայտարարությանը

ՌԴ-ն հրաժարվել է օժանդակել սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին G8-ի հայտարարությանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը G8 գագաթաժողովում հրաժարվել է օժանդակել «Մեծ ութնյակի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության` սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին հատվածին: Այդ մասին, ինչպես ուրբաթ օրը հաղորդել են ինտերնետային լրատվամիջոցները, լրագրողներին է հայտնել ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովի խոսքով` Մոսկվան գտնում է, որ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քողի տակ իրականացվում է քարոզարշավ, որը հանրության մեծամասնության համար վիրավորական վարքագիծ և արժեհամակարգ է պարտադրում: Ռուսական կողմը իրերի նման դրությունն անթույլատրելի է համարում, ճշտել է Ռյաբկովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---