Երևանում մեկնարկել է հոգեվերլուծաբանների միջազգային գիտաժողովը![]() 13 ապրիլի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական հոգեվերլուծական ընկերության, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնների համատեղ ջանքերով կազմակերպված «Հասարակություն, ընտանիք, դեռահաս. Արդիական խնդիրներ Հայաստանում և Սփյուռքում» խորագրով հոգեվերլուծաբանների միջազգային գիտագործնական համաժողովը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին ընթերցել է նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը: Զեկույցներով հանդես են եկել Ասպետ Արիյանը (Արգենտինա), Իրեն Նիգոլյանը (Շվեյցարիա), Ա.Նուռմուխամետովան (Ռուսաստանի Դաշնություն), Հերոլդ Ալեքսանյանը (Ֆրանսիա) և այլք: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |