Ուկրաինայի հայ համայնքը որոշել է դիմել երկրի նախագահին և խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 13 ապրիլի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի13-ին Կիևում «Українські Новини» տեղեկատվական գործակալության մամլո կենտրոնում տեղի է ունեցել կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ծնում է կրկնություն» թեմայով: Միջոցառման նախաձեռնողն է Ուկրաինայի Թոշակառուների կուսակցության ղեկավար Ամրամ Պետրոսյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Կլոր սեղանին ներկա են եղել անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակության ներկայացուցիչներ: Կլոր սեղանի արդյունքներով որոշում է ընդունվել դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն օրենսդարական մակարդակում: Միջոցառման ընթաց քում որպես ցեղասպանության կրկնության վառ օրինակ կայացել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992-ի ապրիլի 10» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի կենտրոնի կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |