Քեթի Լիչ. ՆԱՏՕ-ն պետք է ապացուցի, որ իր գոյությունն անհրաժեշտ է

Քեթի Լիչ. ՆԱՏՕ-ն պետք է ապացուցի, որ իր գոյությունն անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչն ապրիլի 12-ին ներկայացրել է «ՆԱՏՕ: Նոր ռազմավարություն» թեմայով՝ կազմակերպված Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից: Նրա խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո փոփոխություններ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի կառուցվածքում: Ի սկզբանե կազմակերպությունը ստեղծվել է ԽՍՀՄ-ին հակազդելու համար, բայց վերջինիս անկումից հետո նպատակը պետք է փոխվեր: Օրակարգում դրվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են նոր պայմաններում անդամ-երկրների անվտանգության ապահովումը, ճգնաժամի հաղթահարումը, ահաբեկչության հետ պայքարը: Անվտանգություն ապահովելու համար ՆԱՏՕ-ն ՀՀՊ համակարգեր է տեղակայում աշխարհի տարբեր կետերում, բայց դաշինքի համար գերակայություն է մնում Աֆղանստանը: Դեսպանի խոսքով, կան շատ հարցեր, որոնք պետք է լուծել դաշինքի ներսում և արտաքին գործընկերների հետ: ՆԱՏՕ-ն պետք է ապացուցի, որ իր գոյությունն անհրաժեշտ է, ասել է Լիչը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---