«168 ժամ». Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեղավորը խա՞նդն է, թե՝ ԲՀԿ-ն

«168 ժամ». Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեղավորը խա՞նդն է, թե՝ ԲՀԿ-ն

PanARMENIAN.Net - Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությանը, հայտարարել է, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ չունի:

«Քաղաքական ենթատեքստ չկա, ես պնդում եմ: Ավելին, կասեմ, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, և այդ հանցագործությունը բացառություն չէ: Այն մոտ ժամանակահատվածում կբացահայտվի»,- ասել է Վ. Գասպարյանը: Մինչդեռ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ կատարվածը տեղի է ունեցել ոչ թե խանդի (նման վարկած երեկ շրջանառվում էր գյումրեցիների խոսակցություններում), այլ քաղաքական հողի վրա: Քաղաքապետը նաև ասել է, որ ձերբակալվածների թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «կարկառուն ներկայացուցիչներ են», ովքեր նպատակադրվել են իրենց ընտրապայքարից հանել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---