«Ժողովուրդ». ՀՀԿ թեկնածուի հանդիպումները Սիսիանում ու Գորիսում այնքան էլ հարթ չեն անցնում![]() 14 ապրիլի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում իշխանական թեկնածուի` Հայկ Գրիգորյանի հանդիպումներն այնքան էլ հարթ չեն անցնում: Գրիգորյանը Հանրապետական կուսակցության անդամ է, համարվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն: Սակայն Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադևոսյանը ՀՀԿ-ի թեկնածուի հետ հանդիպմանը գովել է մեկ այլ թեկնածուի` Թաթուլ Հակոբյանի արժանիքները`հայտարարելով. «Ինչ արած, պետական շահը ստիպում է ընտրել Հայկ Գրիգորյանին»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |