Տիգրան Սարգսյանն այցելել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Տիգրան Սարգսյանն այցելել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Ներկայում կենտրոնում իրականացվում են այնպիսի եզակի վիրաբուժություններ, ինչպիսիք են՝ վիտրեոռետինալ վիրաբուժությունը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը և պրոթեզավորումը, գլաուկոմայի և բնածին ախտահարումների լազերային բուժումը, կոպերի և ակնակապճի պլաստիկ վիրահատությունները: Այդ և այլ կարգի վիրահատությունների քանակը տարեկան 4500-ից ավելի է:

Այժմ կենտրոնում զարգացում է ապրում ռեֆրակցիոն վիրաբուժությունը, որն ուղված է կարճատեսության և հեռատեսության վերացմանը:

Ակնաբուժական կենտրոնը կամավոր մասնակցություն է ցուցաբերում նաև պետ պատվերի սպասարկման նոր՝ համավճարային եղանակին որի շրջանակներում ակնաբուժական կենտրոնի հարկային վճարումները աճել են մոտ 3 անգամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---