Կիմ Չեն Իռը հետմահու ընտրվել է ԿԱԿ հավերժ գլխավոր քարտուղար

Կիմ Չեն Իռը հետմահու ընտրվել է ԿԱԿ հավերժ գլխավոր քարտուղար

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Իռը հետմահու ընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության՝ԿԱԿ, հավերժ գլխավոր քարտուղար, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության կոմիտեի՝ երկրի կառավարության, հավերժ նախագահ: Նրա որդին՝ Կիմ Չեն Ինը, որը գլխավորեց Հյուսիսային Կորեան հոր մահից հետո, ընտրվել է ԿԱԿ քարտուղարի առաջին տեղակալ և Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ապրիլի 15-ին Կորեայում նշվում է Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իռ Սենի ծննդյան 100-ամյակը՝ այդ օրը Կորեայում նշվում է որպես Արևի օր: Իսկ ապրիլի 25-ին Կորեայի ժողովրդական բանակի կազմավորման օրը տեղի կունենա զորահանդես:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---