Կոլումբիայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին ամրապնդել կապերը Լատինական Ամերիկայի հետ![]() 14 ապրիլի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հորդորել է ԱՄՆ-ին ամրապնդել կապերը Հարավային Ամերիկայի պետությունների հետ: «ԱՄՆ համար շահավետ կլինի հասկանալ, որ այդ երկրի երկարաժամկետ ռազմավարական շահերը կապված են ոչ թե Պակիստանի կամ Աֆղանստանի, այլ Լատինական Ամերիկայի հետ»,-Սանտոսին է մեջբերում «Ռոյթերս» գործակալությունը: Քաղաքական գործիչը կոչ է արել պետությունների ղեկավարներին առավել պրագմատիկ լինել. «Եկեք հարգենք մեր տարբերությունները, սակայն միասին գործենք»: Կոլումբիան միայն երկու տարի առաջ է կարգավորել հարաբերությունները Վենեսուելայի հետ: Ուգո Չավեսը չի հաստատել իր մասնակցությունն այսօրվա հանդիպմանը: Ապրիլի 14-15-ին Կոլումբիայի Կարտախենա քաղաքում անցնում է վեցերորդ Համաամերիկյան գագաթաժողովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |