Կոմիտասի պողոտայում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել

Կոմիտասի պողոտայում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին, ժամը 11.39-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ ժամը 11.38-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքում պայթուցիկ նյութեր կան:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայրում իրականացվել է շենքի աշխատակիցների տարհանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցների կողմից կատարվել է տարածքի զննում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---