ՀԱԿ-ը շարունակում է համագործակցության եզրեր փնտրել ԲՀԿ հետ

ՀԱԿ-ը շարունակում է համագործակցության եզրեր փնտրել ԲՀԿ հետ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում է երկրում համակարգային փոփոխություններ տեսնել: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱԿ անդամ, թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ցանկացած փաստաթուղթ ստորագրել, որը թույլ կտա կանխարգելել ընտրակեղծիքները: ՀԱԿ անդամը բնական է համարում նախընտրական շրջանում գործընկերներ փնտրելը. «Դա կարող է լինել կոալիցիայի անդամ ԲՀԿ կուսակցությունը, որի հետ որոշ հարցերում համամիտ ենք և պատրաստ ենք համագործակցել»: Խաչատրյանը նշեց նաև, որ ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի առաջնային նպատակն է ամրապնդել ժողովրդավարությունը և արմատախիլ անել կոռուպցիան:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---