Ագրարային համալսարանի երգի-պարի համույթը հաղթել է «Գարունը Տիմիրյազևկայում» փառատոնում

Ագրարային համալսարանի երգի-պարի համույթը հաղթել է «Գարունը Տիմիրյազևկայում» փառատոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ագրարային համալսարանի երգի-պարի համույթը (ղեկավար՝ Ռ. Աբաղյան) Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների ագրարային բուհերի գեղարվեստական ինքնագործունեության մրցույթ-փառատոնին և վերադարձել փայլուն հաղթանակով: Այդ առիթով ՌԴ Տիմիրյազևի անվան համալսարանի ռեկտոր Վլադիմիր Բաուտինը շնորհակալական նամակ է հղել ագրարային համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արշալույս Թարվերդյանին: Նա գրել է, որ հայկական երգն ու պարը, համույթի կատարողական վարպետությունը խորապես հուզել, հիացրել ու ոգեշնչել են «Գարունը Տիմիրյազևկայում» ավանդական փառատոնի մասնակիցներին: Վ. Բաուտինը շեշտել է նաև, որ մշակութային շփումներն անչափ կարևոր են և օգնում են, որ փոխադարձաբար ավելի ճանաչելի ու ամուր լինեն ժողովուրդների միջև կապերը:

ՀՊԱՀ համույթն ունի շուրջ 12 տարվա պատմություն ու բուհական միջոցառումներից զատ նաև ՀՀ-ում ակտիվ համերգային գործունեության ավանդույթներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---