Արմեն Աշոտյանը ԵՊՀ-ում վարել է Հանրային կառավարում բաժնի «PR» դասը14 ապրիլի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը, Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ՝ վարելով Հանրային կառավարում բաժնի «PR» դասը: Նախարարը դասախոսությունը սկսել է քվեարկությամբ՝ ովքեր են կողմ բուհական համակարգի ներկա բարեփոխումներին: Կողմ ձայները մի քանիսով ավելի են եղել «դեմ»-ից, սակայն ավելի շատ են եղել չկողմնորոշվածները: «Կրթական «PR»-ի խնդիրն է ապացուցել, հիմնավորել, համոզիչ բացատրել, որ բուհական համակարգի բարեփոխումները Հայաստանում ընթանում են ճիշտ ճանապարհով, որպեսզի այս լսարանում չկողմնորոշված ուսանողների մոտ ձևավորվի այդ տեսակետը»,- նշել է ԿԳ նախարարը: Դասախոսության ընթացքում Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթական բարեփոխումները, ընդունված նոր ուսանողակենտրոն կարգերը, Եվրոպական կրթական տարածքում հայկական կրթական համակարգի ներգրավման միտումները, այս ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նախատեսվող անելիքները: «Ես համոզված եմ, որ մեր կրթական համակարգը ճիշտ ճանապարհով է առաջ գնում, այլ հարց է, որ այդ քայլերի տեմպերը բավականաչափ արագ չեն»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը: Կարևորելով կրթություն-տնտեսություն կապը՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ բուհական համակարգի համար իրական պահանջարկը պետք է ձևավորի տնտեսությունը: «Ցավոք, Հայաստանի տնտեսությունում դեռ չի ձևավորվել գիտելիքով զինված որակյալ մասնագետների իրական և հստակ պահանջարկ. Առաջին հերթին պետք է ձևավորվի տնտեսականը, ինչն էլ ուղղակիորեն կազդի կրթության որակի վրա: Բայց մյուս կողմից հետզհետե շատանում է այն երիտասարդների թիվը, ովքեր կարողանում են գիտելիքով և մասնագիտական բարձր որակներով հաջողության ճանապարհ հարթել իրենց համար»,- նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են բուհական համակարգի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացին, 12 -ամյա կրթական համակարգի ներդրմանը, Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի և ԿԳ նախարարության հանրային մեծ հնչեղություն ստացած հարաբերություններին և այլ խնդիրների: Արմեն Աշոտյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է դասախոսությանը՝ գրելով. «Իրականում հանդիպումն անցավ շատ հետաքրքիր ու անկաշկանդ: Ինչ ուզում են ասեն, մեկ է, մենք շատ լավ ուսանողություն ունենք` շիտակ, բանիմաց, խելացի, պինդ ու ազատամիտ»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |