Հայաստանի առաջնության 4-րդ տուրը հաղթական է եղել “Գանձասարի” և “Իմպուլսի” համար![]() 14 ապրիլի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի երկու հանդիպում: “Փյունիկը” Երևանում հյուրընկալել է “Գանձասարին” և զիջել 0:1 հաշվով: Հյուրերին հաղթանակ է պարգևել Գորան Օբրադովիչի գնդակը: Մյուս խաղում հանդիպել են “Իմպուլսն” ու “Արարատը”: 4:1 հաշվով առավելության է հասել Դիլիջանի թիմը: “Գանձասարը” վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը, “Իմպուլսը” ունի 6 միավոր: Ապրիլի 15-ին կկայանան 4-րդ տուրի “Բանանց”-“Շիրակ” և “Ուլիս”-“Միկա” հանդիպումները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |