Մարդկային ստեղծարար գործունեությունը հնարավոր է դարձրել օբյեկտների մեջ ներդնել արհեստական ինտելեկտ14 ապրիլի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Զարգացող տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում հաշվարկման համակարգի ներմուծումը մարդուն շրջապատող միջավայր և առօրյա առարկաներ` օբյեկտների մեջ ներդնելով արհեստական ինտելեկտ: «Բացենք մեր միտքը» խորագիրը կրող սեմինարաշարի ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում, բանախոսներ Հյուն-Յուլ Լին ու Ֆլորան Ազիոսմանովը ներկայացրեցին իրենց կողմից ստեղծված ժամանակն ու պատմությունը միահյուսող առարկաները: «Նորագույն տեխնոլոգիաներն անթերի ծրագրային միջավայրեր են, որ կամրջում են թվանշային, ֆիզիկական աշխարհներն ու մարդու պահանջները` դրանց տալով ստեղծագործական արտահայտություն և դիզայն»,- ընդգծել են բանախոսները: Հյուն-Յուլ Լին ու Ֆլորան Ազիոսմանովը ներկայացնում են մարդկային ստեղծարար գործունեության և արտադրության նոր բնագավառ, մի նոր տնտեսություն, որն առաջին անգամ ներկայացվել է Չինաստանում կայացած «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարում: Այս բնագավառը նորովի կներկայացվի նաեւ Հարավային Կորեայում կայանալիք «Էքսպո-2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ: Բանախոսները տեխնոլոգիայով հագեցած առարկաների և միջավայրի կոնկրետ օրինակներ բերեցին` ցույց տալով, որ դրանք արդեն իսկ ներգործում ու հարստացնում են բիզնեսը, նաև` քաղաքային ու տնային միջավայրները: Նրանք անդրադարձան մի շարք հարցերի, այդ թվում` տեխնոլոգիաներով հագեցած առարկաների ներուժին, որոնք ընկալում են իրավիճակն ու փոխազդում մարդկանց հետ շատ ավելի խորը մակարդակում, քան թույլ կտար դրանց անշունչ էությունը: Սեմինարաշարը կազմակերպել է «Լույս» հիմնադրամը` Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |