Հայկ Հակոբյանը ծանրամարտի ԵԱ-ում պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ![]() 16 ապրիլի 2012 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Անթալիայում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը +105կգ քաշային կարգում հայ ծանրորդներից հարթակ է դուրս եկել Հայկ Հակոբյանը: Նա պոկում վարժությունում կատարել է 3 հաջող մոտեցում և բարձրացրել 195կգ ծանրաձող, ինչը հայ ծանրորդին հնարավորություն է տվել նվաճելու արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբյանը բարձրացրել է 220կգ և երկամարտի արդյունքում 415կգ-ով, ելույթն ավարտել 6-րդ հորիզոնականում: Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել Ռուսլան Ալբեգովը` Ռուսաստան` 429կգ արդյունքով: 2-րդ և 3-րդ հորիզոնականներն են զբաղեցրել Մատիաս Շտայները` Գերմանիա և Իրակլի Թուրմանիձեն`Վրաստան, համապատասխանաբար 424 և 423 կգ արդյունքներով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |