Դուբայի բաց առաջնության առաջին տուրը հաջող էր հայ շախմատիստների համար16 ապրիլի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Դուբայում մեկնարկել է շախմատի շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մակթումի գավաթի խաղարկությունը: Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Ալի Էլմեյբրիի (Լիբանան), Տիգրան Պետրոսյանը` ՄիխայիլԿոմմիևի (Թուրքմենիա), Ռոբերտ Հովհաննիսյանը` Ջոն Բեննետի (Անգլիա) նկատմամբ: Զավեն Անդրիասյանը հաղթել է Ժանսայ Աբդումալիկին (Ղազախստան), Ավետիք Գրիգորյանը` Մարիա Բլանկային (Վենեսուելա), Դավիթ Պետրոսյանը` Մաման Ինկոնգանին (Ֆիլիպիններ): Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տարել Մուհամմեդ Էլներմի նկատմամբ (Եգիպտոս): Միակ պարտությունը կրել է Վահե Բաղդասարյանը, նա զիջել է Թուրքմենիայի ներկայացուիչ Շանեպես Մարեդովին: Դուբայի բաց առաջնությունը անցկացվում է շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մրցաշարի հաղթողը կստանա 10 հազար դոլար, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնողները` համապատասխանաբար 7 և 4 հազար: Հաղթողին մրցանակը կշնորհի ինքը շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մակթումը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը |