Բացվել է ընտրողների իրազեկման նոր ինտերնետային կայք

Բացվել է ընտրողների իրազեկման նոր ինտերնետային կայք

PanARMENIAN.Net - Ընտրողների իրազեկման և մոտիվացման ծրագրի շրջանակներում Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) հայաստանյան գրասենյակը մեկնարկել է www.armelections.info ինտերնետային կայքը:

Կայքը հայ ընտրողներին կարևոր տեղեկատվություն է տրամադրում ընտրական գործընթացների վերաբերյալ՝ կապված մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների հետ: Կայքը ներառում է տեղեկատվություն ընտրական գործընթացների (նախընտրական քարոզչություն, քվեարկություն և քվեների հաշվարկի ընթացակարգեր), ընտրողների գրանցման և ընտրողների ցուցակների փոփոխման, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների վերաբերյալ:

ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը պատրաստել և կայքում է տեղադրել սոցիալական գովազդներ, ինչպես նաև պաստառներ, որոնք լուսաբանում են ընտրողների ցուցակների ստուգման և փոփոխման միջոցները և քվեարկության ընթացակարգերը (ներառյալ ստացիոնար բուժում անցնող, ըստ գտնվելու վայրի քվեարկող քաղաքացիները, արձակման մեջ գտնվող ժամկետային զինծառայողները և Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացիները): Դրանք անդրադառնում են նաև բողոքների ներկայացման ու դրանց քննարկման ընթացակարգերին համապատասխան ընտրական վարչարարության մարմիններում:

Կայքն ունի հավելված, որը հնարավորություն է տալիս ընտրողներին պարզել, թե որ քաղաքական կուսակցությունը կամ դաշինքն է ամենալավը համապատասխանում նրանց նախասիրություններին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---