Ռուսաստանը մտադիր է պաշտպանել Վրաստանի հետ Բաց երկնքի մասին պայմանագրով իր իրավունքները

Ռուսաստանը մտադիր է պաշտպանել Վրաստանի հետ Բաց երկնքի մասին պայմանագրով իր իրավունքները

PanARMENIAN.Net - Բաց երկնքի մասին պայմանագրի պայմանները կատարելու Վրաստանի մերժումը խախտում է Ռուսաստանի Դաշնության իրավունքները և նախադեպ է ստեղծում, որի արդյունքում պայմանագիրը կարող է ձախողվել: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ ասվում է, որ օրերս Վրաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում հայտարարություն է զետեղել այն մասին, որ վրացական կողմը որոշում է կայացրել «իր պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հանդեպ դադարեցնելու մասին»:

Որպես հիմնավորում Թբիլիսին վկայակոչում է Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի սահմանների մոտ դիտորդական թռիչքների վերաբերյալ սահմանափակումները, որոնք այդ պայմանագրի մասնակիցներ չեն:

Գործնականում վրացական կողմի որոշումը նշանակում է, որ Վրաստանը թույլ չի տա, որ իր տարածքում դիտորդական թռիչքներ իրականացվեն ՌԴ մասնակցությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն գտնում է, որ Թբիլիսիի որոշումը Բաց երկնքի մասին պայմանագրի կոպիտ խախտում է:

ՌԴ-ն կվերլուծի ստեղծված իրավիճակը և արդյունքների մասին կիրազեկի պայմանագրի բոլոր անդամ պետություններին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---