Ապրիլի 16-ին բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում ՀՀ կներկայացնեն Արա Պուլուզյանը և Հրայր Մաթևոսյանը![]() 16 ապրիլի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին` բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի 2-րդ օրը, Տրաբզոնում Հայաստանի հավաքականի անդամներից ռինգ դուրս կգան Արա Պուլուզյանը (64կգ ք/կ) և Հրայր Մաթևոսյանը(69կգ ք/կ): Առաջին մենամարտում Պուլուզյանը կմենամարտի Քսուլիո Վրենոզիի (Ալբանիա) դեմ, Իսկ Մաթևոսյանի մրցակիցն է լինելու Միհնդ Բաքրին (Իսրայել): Պայքարը շարունակում է Վլադիմիր Սարուխանյանը, նրա հաջորդ մրցակիցն է լինելու Ալեքսանդրոս Ցանիկիդիսը (Հունաստան): Հայաստանի հավաքականից մրցաշարին կմասնակցեն նաև Կորյուն Սողոմոնյանը (49կգ ք/կ) և Հովհաննես Դանիելյանը(52կգ ք/կ): Հայ բռնցքամարտիկներից Լոնդոնի օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն Անդրանիկ Հակոբյանը(75կգ ք/կ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |