Կորպորատիվ հաճախորդների համար տոմսերը վաճառվելու են մինչև EURO- 2012-ի սկիզբը![]() 16 ապրիլի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Կորպորատիվ հաճախորդների համար տոմսերը վաճառվելու են դեռևս երկու ամիսների ընթացքում, մինչև 2012թ Եվրոպայի առաջնության սկիզբը: Ավելին, ՈւԵՖԱ-ն խոստանում է մուտքի թույլատվությունները տարածել անգամ առաջնության այն ժամանակահատվածում, եթե մինչ այդ փաթեթները դեռ առկա լինեն: Այս մասին ասել է ՈւԵՖԱ-ի վաճառքի և մարքեթինգի գծով մենեջեր Տիբո Պոդևին: Նա ընդգծել է նաև, որ հաճախորդների համար կան բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, այդ թվում` եզրափակչի համար: Ընդհանուր առմամբ էլիտար տոմսերի կատեգորիան կազմում է 4 տոկոս, այսինքն`60 000 տեղ: Բիզնես-փաթեթի տոմսի միջին գինը կկազմի 1700 եվրո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |