Տիգրան Սարգսյան. Մտածող մարդուն հնարավորություն պետք է տանք ստեղծելու նոր գիտելիք![]() 16 ապրիլի 2012 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված հայկական «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի բացմանը: Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, թե քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլև քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձևով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները և պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը: «Մյուս կողմից, շատ հարցերի պատասխաններ գիտությունն այսօր դեռևս ի վիճակի չէ ներկայացնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, և աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գևորգ Բրուտյանը վարչապետին շնորհել է Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |