«Ժառանգությունն» ու Ազատ դեմոկրատները պայքարելու են որ ... «կոալիցիան դուրս գա իշխանությունից»![]() 16 ապրիլի 2012 - 14:36 AMT PanARMENIAN.Net - «Պետությանն այս վիճակին է հասցրել կոալիցիան` իր 3 անդամներով։ Ճիշտ է` ամեն մեկն իր քաղաքական կատեգորիայով»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և հավելեց. «Իշխանափոխություն ասելով «Ժառագությունը»` Ազատ դեմոկրատների հետ միասին, հասկանում է, որ ներկայիս քաղաքական կոալիցիան պետք է դուրս գա իշխանությունից և մենք սկզբունքորեն պայքարելու ենք դրա դեմ»: Ռուբեն Հակոբյանը նաև հայտարարեց, թե Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» զբաղված են հակաօրինական գործողություններով` մատնանշելով իր ծննդավայր Գավառը, որտեղ, ըստ իր տվյալների, հավաքում են գյուղացիների անձնագրերը` հետագայում կաշառք բաժանելու խոստումով. «Անձնագիրը պետության սեփականությունն է, և այն քաղաքացու ձեռքից վերցնելը հակասում է օրենքին»,-ավելացրեց «Ժառանգության» փոխնախագահը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |