Արա Գևորգյանը Դանիել Դեքերի հետ աշխատում է երկու նոր նախագծերի վրա (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Արա Գևորգյանը ծրագրում է «Ադանա» նախագծով համաշխարհային շրջագայություն կատարել: Այդ մասին նա ասաց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ամերիկացի երգիչ, հայ ազգի բարեկամ Դանիել Դեքերը: Ծրագիրը մեկ անգամ արդեն իրականացվել է 2005 թ-ին` Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի կապակցությամբ, որին մասնակցել են աշխարհի 20 երկրների հայտնի կատարողներ: Արա Գևորգյանը այս անգամ ցանկանում է 15 երգիչների (Հայոց ցեղասպանության տարեթվին համապատասխան)` այդ թվում և Դեքերի հետ, կրկնել այդ հաջողությունը, եթե համապատասխան միջոցներ գտնվեն: Բացի դրանից, նա Դանիել Դեքերի հետ պատրաստվում է մեկ այլ նախագծի, որը կոչվում է «Սիրեցեք զմիմեանս» և որի երգերը կատարելու են 20 երգիչներ` աշխարհի տարբեր երկրներից, և քարոզելու են խաղաղություն: Նախագծի երգերի երաժշտության հեղինակը Արա Գևորգյանն է, բառերի հեղինակը` Դանիել Դեքերը: Դանիել Դեքերն աչքի է ընկնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու ծրագրերով: Նա ունի ձայնասկավառակ, որտեղ ամբողջովին ընդգրծված են հայերեն երգեր և այն կոչվում է Armenian by Choice (հոգով հայ): Բացի դրանից` իր համերգների ժամանակ նա երգում է նաև հայերեն երգեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |