Երևանում քննարկում են արտաքին շուկաներում հայկական գինիները ներկայացնելու խնդիրները![]() 16 ապրիլի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Երկրի կառավարության կողմից ընդունված ինդուստրիալ քաղաքականության շրջանակներում, որն ունի արտահանման ուղղվածություն, ապրիլի16-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել սեմինար քննարկում այդ քաղաքականության գերակա ոլորտներից մեկի՝ գինեգործության վերաբերյալ: Սեմինարին մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետները, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված փորձագետները, որոնց շարքում «Յագուար 17» դիստրիբյուտորային ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինը, «Ղազումյան» ընկերության հիմնադիր Սուրեն Ղազումյանը, ինչպես նաև Semina Consulting-ի տնօրեն (Իտալիա-Հայաստան) Վահե Քեուշգուերյանը: Ներկաները հանդես են եկել զեկույցներով գինու համաշխարհային շուկայի, այդ թվում ռուսական շուկայի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել այդ շուկաներում հայկական գինիների արտահանման հեռանկարները: Ինչպես նշել է իր ողջույնի խոսքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, հայկական գինիներն արտաքին շուկաներ դուրս բերելու և դրանք ճանաչելի դարձնելու համար պետք է լուծել բազմաթիվ խնդիրներ: Հարությունյանը հիշեցրել է, որ ընդունված ռազմավարության շրջանակներում ստեղծվել է արդյունաբերական խորհուրդ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, միաժամանակ ստեղծվում են ոլորտային խորհուրդներ: «Գինեգործության ոլորտային խորհրդի ստեղծումը գտնվում է ձևավորման փուլում»,- հավելել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |